Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսն ամուսնալուծվում են

68 ամյա դերասան Մայքլ Դուգլասը 13 տարվա  համատեղ ամուսնական կյանքից հետո  ամուսնալուծվում է իր կնոջից՝ 43 ամյա Քեթրին Զետա Ջոնսից: Սենսացիոն այս լուրը հրապարակել են արևմտյան լրատվամիջոցները, որոնք նշել են նաև, որ բաժանությունը Դուգլասին կարժենա 300 միլիոն դոլար:  

Երկու աստղերի ընտանեկան կյանքը հարթ չի ընթացել։ 2010 թ-ին Դուգլասի մոտ կոկորդի քաղցկեղ հայտնաբերվեց, իսկ Զետա-Ջոնսի մոտ սրվեցին երկբևեռ խանգարումները: Դերասանուհին մի քանի անգամ բուժում ստացավ վերականգնողական կլինիկաներում, սակայն  նրա տրամադրության հաճախակի անկումներն ու դեպրեսիաները դեռ շարունակվում են։

Մայքլ Դուգլասը և Քեթրին Զեթա-Ջոնսն ամուսնացել են 2000 թվականին: Նրան երկու երեխա  ունեն՝ 13-ամյա Դիլան Մայքլ Դուգլասը և տասնամյա Քերիս Զեթա Դուգլասը:

No comments:

Post a Comment