«Միսս Տիեզերք» մրցույթն անցկացվելու է Ռուսաստանում

«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթն անցկացվելու է նոյեմբերի 9-ին, Մոսկվայի Crocus City Hall-ում:
РИА Новости-ի փոխանցմամբ, մրցույթը Ռուսաստանում անցկացնելու որոշման մասին դրա սեփականատեր, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է «Միսս ԱՄՆ»-ի ժամանակ՝ հատուկ ընդգծելով, որ մրցույթը կայանալու  է Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերից մի քանի ամիս առաջ: Թրամփը գոհունակություն է հայտնել, որ 60-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գեղեցկության մրցույթն անցկացվելու է Մոսկվայում: Գեղեցկության թագը կրելու պատվին արժանանալու համար մրցելու են գեղեցկուհիներ աշխարհի 90 երկրներից:
Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք»-ի մասնակիցներն ընտրվում են ազգային գեղեցկության մրցույթների արդյունքում: Օրերս «Միսս ԱՄՆ» տիտղոսին արժանացել էր Կոնեկտիկուտ նահանգից Էրին Բրեդին:

PSY-ն երգ կգրի Queen-ի կիթառահարի հետ

Հարավկորեական ռեփեր PSY-ն Queen-ի կիթառահար Բրայան Մեյի հետ ռեմիքս կգձայնագրի երգչուհի Քերի Էլիսի երգերից մեկի հիման վրա:
Ըստ The Sun-ի, հատկապես ո՞ր երգի մասին է խոսքը՝ առայժմ չի հստակեցվում: Մեյն ինքն է PSY-ին առաջարկել համատեղ կոմպոզիցիա ձայնագրել՝ իմանալով, որ հենց Queen-ի ստեղծագործության հանդեպ մեծ սերն է նրան ստիպել երաժշտությամբ զբաղվել: Երգի թողարկման հնարավոր ժամկետները չեն նշվում:
PSY-ի հետ առաջին հանդիպումից հետո Բրայան Մեյը նրան բնորոշել է որպես ընկերասեր եւ շատ խորը մարդ, ում պոտենցիալը մեկ հիթով չի սահմանափակվում:

Փերիս Ջեքսոնն իմացել է, թե ով է իր իսկական հայրը

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի դուստր Փերիսն իմացել է, որ երգիչն իր իսկական հայրը չէ:
Ըստ The Sun-ի, 15-ամյա Փերիսը փորձել է ինքնասպան լինել, երբ իմացել է, որ Մայքլի ընկերը՝ Մարկ Լեսթերն է իր կենսաբանական հայրը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ աղջիկն այդ քայլին դիմել է, քանի որ իրեն արգելել էին մասնակցել ռոքեր Մերիլին Մենսոնի համերգին: Նա փորձել էր ինքնասպանություն գործել, սակայն նրան հասցրել էին տեղափոխել հիվանդանոց, որտեղ ներկայում վերականգնողական կուրս է անցնում: «Փերիսը միշտ ցանկանում էր հավատալ, որ Մայքլն իր իրական հայրն է, եւ շատ էր վախենում, որ դա կարող է սխալ լինել»,- ասել է Ջեքսոն ընտանիքի ընկերներից մեկը:

Էնն Հեթըուեյը՝ նոր ֆիլմի նկարահանումների հրապարակում

Ճանաչված դերասանուհի Էնն Հեթըուեյը մասնակցում է «Երգ N1» ֆիլմի նկարահանումներին:
Ըստ Huffington Post-ի, 30-ամյա դերասանուհին նկարահանումների հրապարակում եղել է ամուսնու՝ Ադամ Շուլմանի հետ, ով ֆիլմի պրոդյուսերն է: Էննը հանդես է գալիս հնագետի դերում, ով սիրահարվում է եղբոր սիրելի երաժշտին: Նա հագել էր կապույտ ջինս, բաճկոն, բաց գույնի մարզաշապիկ, մանուշակագույն շարֆ եւ հարթ ներբանով կոշիկներ:
Հիշեցնենք, որ վերջին հարցազրույցներից մեկում Էնն Հեթըուեյը հայտնել էր երեխա ունենալու ցանկության մասին: Դերասանուհու խոսքով, այդ մասին երազում է 16 տարեկանից:

Քիմ Բեսինջերը կնկարահանվի մանկական մարմնավաճառության մասին ֆիլմում

Հոլիվուդյան դերասանուհի Քիմ Բեսինջերը դանիական ռեժիսոր Անդերս Մորգենթալերի «Փոքրիկը» ֆիլմում գլխավոր դեր կխաղա:
Ըստ The Hollywood Reporter-ի, Բեսինջերը հանդես կգա Մարիա անունով հաջողակ, բայց անպտուղ կնոջ դերում, ով որոշում է երեխա որգեդրել: Սյուժեի համաձայն, արդյունքում Մարիան բախվում է Արեւելյան Եվրոպայում մանկական մարմնավաճառության հանցավոր աշխարհին:
Բեսինջերի հետ միասին ֆիլմում նկարահանվելու են կանադական գաճաճ դերասան Ջորդան Պրենտիսը, շվեդ դերասան Պետեր Ստորմարեն, ավստրիական դերասանուհի Սոֆի Ռոիսը եւ գերմանացի Սեբաստիան Շիպերը: «Փոքրիկը» ժապավենի նկարահանումներն արդեն մեկնարկել են Համբուրգում: Նախատեսվում է այն թողարկել 2014 թվականին:

Ռիհաննան Փարիզում զվարճանում է

Հանրահայտ երգչուհի Ռիհաննան ժամանել է Ֆրանսիա եւ սկսել դիտել մայրաքաղաքի տեսարժան վայրերը:
25-ամյա երգչուհուն օրերս նկատել են Էյֆելյան աշտարակից ոչ հեռու, որտեղ նա իր խմբի անդամների հետ հիշատակի լուսանկարներ էր անում: Աստղը հագել էր սպիտակ շապիկ, կապույտ պատռված ջինս եւ բարձրակրունկ կոշիկներ: Ռիհաննան երջանիկ տեսք է ունեցել եւ հաճույքով ինքնագրեր է բաժանել երկրպագուներին:

Թեյլոր Լոտները կուզենար նկարահանվել "Форсаже 7" ֆիլմում


One Direction-ը տալիս է մարդկանց իրենց համերգի Ավստրալիաի անվճար տոմսեր


Սելենա Գոմեսը կհայտնվի Stars Dance ալբոմի շապիկին


Ջասթին Բիբերը արդեն 40 միլն. կարդացող ունի թվիթերում


Քիմ Քարդաշյանին մեղադրել են անհավատարմության համար

Քրիս Համֆրիսի նախկին սիրելի Միլա Սինանաժը Քիմ Քարդաշյանին մեղադրել է նրա նախկին սիրեցյալ Ռեգգի Բուշին անհավատարիմ լինելու համար: Սինանաժը հայտարարել է, թե Քիմին օգնել է հյուրանոցներում հանդիպել Քանիե Ուեսթի հետ այն ժամանակ, երբ Քարդաշյանը հարաբերություններ ուներ ֆուտբոլիստ Ռեգգի Բուշի հետ: Այն ժամանակ Միլան աշխատում էր որպես W Hotel-ի մենեջեր, որտեղ կայացել են Քիմի եւ Քանիեի գիշերային հանդիպումները:

Ջասթին Բիբերի նոր դաջվածքը


Հարրի Սթայլսը իր մայրիկի հարսանիքին


Չենինգ Տատումը եւ Ջեննա Դեւանը երեխա են ունեցել

Ամերիկյան դերասաններ Ջեննա Դեւանի եւ Չենինգ Տատումի առաջնեկը, ենթադրաբար՝ դուստր, լույս աշխարհ է եկել Լոնդոնի հիվանդանոցներից մեկում:
Ըստ Us Weekly-ի, Դեւանն ու Տատումը մարտից Լոնդոնում են, քանի որ դերասանի մասնակցությամբ նոր ժապավենի նկարահանումներն անցկացվում էին բրիտանական մայրաքաղաքում: Քանի դեռ ամուսինը զբաղված էր ֆիլմում աշխատանքով, Ջենննան հաճախում էր յոգայի եւ ապագա մայրերի համար դասընթացների, ինչպես նաեւ զբոսնում էր երկու շների հետ:

Ջենիֆեր Լոուրենսը՝ «Իքս մարդիկ» ֆիլմի նկարահանումներում

Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը շարունակում է նկարահանվել «Իքս մարդիկ. անցած ապագայի օրերը» ֆիլմում:

Քիմ Քարդաշյանը պաշտոնապես հայտարարել է երեխայի սեռը

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը վերջապես խոստովանել է, որ աղջիկ է ունենալու:
Ըստ EOnline-ի, այս մասին Քիմը հայտարարել է իր ռեալիթի-շոուի հերթական թողարկման ժամանակ: «Ես այնքան հուզված եմ, որ դուստր եմ ունենալու: Ո՞վ չի ցանկանում աղջիկ ունենալ»,- զգացմունքները չի կարողացել զսպել Քարդաշյանը: Հարկ է նկատել, որ երբ Քիմն իմացել է երեխայի սեռը, նրա ընկերը՝ Քանիե Ուեսթը, կողքին չի եղել: Քիմը եղել է քույրերի՝ Քորթնիի ու Քլոեի, ինչպես նաեւ մոր՝ Քրիս Ջեների շրջապատում:

Ռիհաննան աշխարհի ամենասեքսուալ կինն է

Տղամարդկանց Complex ամսագիրը փոփ երգչուհի Ռիհաննային ճանաչել է մոլորակի ամենասեքսուալ կին:
Հրատարակության համաձայն, վարկանիշում ընդգրկվել են դերասանուհիներ, երգչուհիներ, հաղորդավարուհիներ, մոդելներ եւ հայտնի այլ աստղեր:

Սելենա Գոմեսը Լոս-Անջելեսում


Ջասթին Բիբերը Նյու-Յորքում գիշերային ակումբ ուղևորվելիս


#Նոր ֆոտոշարք Բեյոնսեյից "Vogue"