Ջասթին Բիբերի վերնաշապիկը և թմբուկի փայտիկները արդեն վաճառվումի են հանձնել


Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսֆորտը բաժանվել են


Սելենա Գոմեսը ռադիո Kiss 92,5-ում


2013 թվականի աստղային մայրիկները ^__^


#Նոր ֆոտոշարք Ռիհաննայից "Vogue"


Քորթնի Քարդաշյանը լողազգեստով կեցվածք է ընդունում

Քարդաշյան աստղային ընտանիքի անդամները շարունակում են Հունաստանում անցկացրած արձակուրդից լուսանկարներ հրապարակել:
Ըստ Daily Mail-ի, այս անգամ ընտանեկան ռեալիթի-շոուի երկրպագուների ուշադրությունը գրավել է Քարդաշյան քույրերից ավագի՝ Քորթնիի կազմվածքը:

Ջոնի Դեփը կրճատված հոնորարի պատճառով հրաժարվել է նկարահանվել

Հայտնի դերասան Ջոնի Դեփը հրաժարվել է նկարահանվել Բարրի Լեւինսոնի «Սեւ պատարագ» ֆիլմի գլխավոր դերում:
Ըստ The Hollywood Reporter-ի, 2013 թվականի ձմռանը Դեփին առաջարկել են հանդես գալ իռլանդական մաֆիայի ղեկավարի դերում: Ֆիլմի սցենարը հիմնված է «Սեւ պատարագ. իրական պատմություն ՀԴԲ-ի եւ իռլանդական մաֆիայի սատանայական միության մասին» գրքի վրա, որ գրել են Boston Globe-ի թղթակիցներ Դիկ Լերը եւ Ջերարդ Օ՛Նիլլը:
Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեին մայիսին, սակայն, ըստ որոշ տվյալների, Դեփը հրաժարվել է նկարահանվել, քանի որ նրա հոնորարը կրճատել են: Դերասանը նախատեսում էր դերի համար 20 մլն դոլար ստանալ, սակայն ֆիլմի հեղինակները կարողացել են նրա առաջարկել միայն 10 մլն դոլար:

Շակիրան մտադիր է որդուն կրծքով կերակրել մինչեւ նրա քոլեջ ընդունվելը

Հանրահայտ երգչուհի Շակիրան հայտարարել է, թե պատրաստ է որդուն կրծքով կերակրել մինչեւ նրա քոլեջ ընդունվելը:
Ըստ Us Weekly-ի, 36-ամյա մայրը խոստովանել է. «Կրծքով կերակրելն իմ կյանքի ամենից հաճելի պահերից է: Ես սիրում եմ այդ անել: Չեմ կարողանում կանգ առնել: Մտադիր եմ որդուս կրծքով կերակրել այնքան, մինչեւ նա քոլեջ գնա»: Շակիրան նաեւ նշել է, թե երեխային կրծքով կերակրելն օգնում է ազատվել հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից:
Հիշեցնենք, որ Շակիրայի եւ նրա ընկեր, ֆուտբոլիստ Ժերար Պիկեի առաջնեկը՝ Միլանը, ծնվել է այս տարվա փետրվարին:

Ալլա Պուգաչովան ցանկանում էր երեխա որդեգրել

Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան խոստովանել է, որ 10 տարի առաջ երազել է երեխա որդեգրելու մասին: Այս մասին նա հայտարարել է «Քաղաքացիական հարթակ» կուսակցության՝ ռուսական հաշմանդամ երեխաների ճակատագրին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Քիմ Քարդաշյանը՝ նրբագեղ զգեստով եւ ռետինե հողաթափերով

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կրկին հանրությանը ներկայացել է մարմինը գրկող զգեստով:
Ըստ TMZ-ի, 32-ամյա աստղը չի դիմացել եւ հագել է խորը բացվածքով մոխրագույն զգեստ իր սեփական՝ Kardashian Kollection հավաքածուից: Վրայից Քիմը հագել է սեւ պիջակ: Հարկ է նկատել, որ այս անգամ նա, ամեն դեպքում, հրաժարվել է իր սիրելի բարձրակրունկ կոշիկներից եւ հագել պարզ ռետինե հողաթափեր:

Լեդի Գագայի եղունգը աճուրդում վաճառվել է 13 հազար դոլարով

Մեծ Բրիտանիայի մի բնակիչ համացանցում վաճառել է արհեստական եղունգ, որը Լեդի Գագան դրել է համերգներից մեկի ժամանակ:Ըստ ArtFact-ի, այն վաճառվել է 13 հազար դոլարով

Սանդրա Բալոքը որդուն Բեթմենի զգեստ է հագցրել

Ամերիկյան դերասանուհի Սանդրա Բալոքը վայելում է որդեգրած տղայի՝ Լուիս Բարդոյի հետ անցկացրած ժամանակը:Ըստ EOnline-ի, 48-ամյա դերասանուհուն օրերս որդու հետ նկատել են դպրոցական պարապմունքներից հետո զբոսնելիս: Լուիսը Բեթմենի կոստյումով է եղել, որով նա, հավանաբար, մասնակցել է դպրոցական միջոցառումներից մեկին: Բալոքը եղել է լայն գծավոր շապիկով, պատռված ջինսով, բեժ գույնի լայնեզր գլխարկով եւ սեւ կոշիկներով: Սանդրան նաեւ բռնել է որդու դպրոցական պայուսակը:
Հիշեցնենք, որ Սանդրա Բալոքը Լուիսին որդեգրել է 2010 թվականի հունվարին: Այն ժամանակ նա դեռեւս ամուսնացած էր դերասան եւ հաղորդավար Ջեսսի Ջեյմսի հետ:

Անջելինա Ջոլին վաճառում է իր զարդերը

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կուրախացնի երկրպագուներին «Զարդեր Ջոլիից» իր զարդերի հավաքածուով, որոնք կվաճառվեն Ֆրանսիայի հարավում և Մոնակոյում` հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը:

Ոստիկանները ման են գալիս Ջասթին Բիբերին


#Նոր ֆոտոշարք Սելենա Գոմեսից


Քեյթ Ափթոնը նկարահանվելու է Victoria's Secret-ի կատալոգում


Ամերիկյան մոդել Քեյթ Ափթոնը կնկարահանվի Victoria's Secret ապրանքանիշի ներքնազգեստի կատալոգի համար:
Ըստ FashionTime-ի, 20-ամյա մոդելը 2011 թվականին արդեն համագործակցել է ապրանքանիշի հետ՝ նկարահանվելով գիշերազգեստների կատալոգի համար, սակայն երբեք դուրս չի եկել Victoria's Secret-ի պոդիում:

Սելենա Գոմեսը ֆրանսիական «NRJ» ռադիոյի ստուդիայում


Թեյլոր Լոուտները նոր ընկերուհի ունի

Սարա Հիքսի հետ բաժանումից հետո,կարծես թե Թեյլորը կրկին սիրահարվել է,սակայն այս անգամ դերասանուհի Մայկա Մոնրոյի վրա:

Քեթրին Հեյգլը ցուցադրել է բնական գեղեցկությունը

Ամերիկյան հանրահայտ դերասանուհի Քեթրին Հեյգլը ներկայացել է առանց դիմահարդարման:
Ըստ Daily Mail-ի, 34-ամյա աստղին նկատել են Նոր Օռլեանի իր տանից մոր հետ դուրս գալիս: Հեյգլը հագել էր կապույտ շապիկ եւ ջինս: Դերասանուհին ուղեւորվել է գեղեցկության սրահ, որտեղից դուրս է եկել նկատելիորեն գեղեցկացած եւ թարմացած:

Քլոե Քարդաշյանը հետեւում է եղբոր օրինակին

Հանրահայտ հաղորդավարուհի Քլոե Քարդաշյանը, ով սկսել է պայքարել ավելորդ քաշի դեմ, ցուցադրել է առաջին արդյունքները:
Ըստ TMZ-ի, 28-ամյա աստղին օրերս Նյու Յորքում նկատել են սեւ պիրկ զգեստով, որը բացել է նրա բարեկազմ ոտքերը: Հագուստին Քլոեն հավելել է բարձրակրունկ կոշիկները:

Հղի Պենելոպա Կրուզը Մադրիդի փողոցներում

Մնացել են հաշված օրեր, որպեսզի Պենելոպա Կրուզը Խավիեր Բարդմենին պարգեւի երկրորդ փոքրիկին: Աստղային մայրիկը չի էլ փորձում խուսափել պապարացիներից եւ ազատ շրջում է Մադրիդի փողոցներում:
Ուստի կարելի է օգտվել առիթից՝ հիանալու նրա ամբողջ հմայքով եւ գեղեցկությամբ. այն օրից, ինչ նա հայտնել էր հղիության մասին, անհետացել էր բոլորի տեսադաշտից: Պետք է նշել՝ Պենելոպայի տեսքը հիասքանչ է: Հուսանք՝ ծննդաբերությունից հետո նա երկար չի մնա արձակուրդում եւ հանդես կգա նոր դերերով:

Ջեսիկա Ալբան երեխաների հետ գնումների է գնացել

Ճանաչված դերասանուհի Ջեսիկա Ալբան իր դուստրերի՝ Հոնորի եւ Հեւընի հետ գնացել է գնումների:

Ջասթին Բիբերը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները

Կանադական երգիչ Ջասթին Բիբերին վարչական պատասխանատվություն է սպառնում՝ ճանապարհային երթեւեկության կաննոները խախտելու համար:

Երկրպագուն համերգի ժամանակ խփել է Բեյոնսեի հետույքին

Կոպենհագենում համերգի ժամանակ փոփ երգչուհի Բեյոնսեի երկրպագուն խփել է նրա հետույքին, ում երգչուհին մոտեցել էր, որպեսզի հնարավորություն տա կատարել «Irreplaceable» կոմպոզիցիայի կրկներգի մի հատվածը:

Կիրա Նայթլին վայելում է ամուսնությունը

Բրիտանական դերասանուհի Կիրա Նայթլին, ով մի քանի շաբաթ առաջ ամուսնացավ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ, ամուսնու հետ զբոսնել է Լոնդոնում:
Ըստ Daily Mail-ի, 28-ամյա դերասանուհին 29-ամյա ամուսնու հետ զբոսնել է գրկախառնված: Կիրան հագել էր կապույտ ջինս եւ գծավոր շապիկ, իսկ Ջեյմսը՝ կապույտ շապիկ եւ սեւ ջինս: